HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Խորվաթիա` 3,5-0,5

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը երեկ մեծ առավելությամբ իր երրորդ հաղթանակը տարավ խորվաթուհիների նկատմամբ: Մեր թիմից ոչ-ոքի խաղաց միայն Լիլիթ Գալոյանը: Դանիելյանը, Մկրտչյանն ու Աղինյանը հաղթեցին: Առաջին տուրում մեր աղջիկներն այս նույն հաշվով հաղթել էին ռուս-հնդկական թիմին, երկրորդում պարտվել էին չեխուհիներին, հետո 4-0 հաշվով գերազանցել էին մակեդոնուհիներին: Այսպիսով` 4 տուրից հետո` 3 հաղթանակ, 1 պարտություն: Այս ցուցանիշով մերոնք այժմ 12-րդն են: Նրանց այսօրվա մրցակիցը հույներն են: Իսկ մեր օլիմպիական գոծող ու կրկնակի չեմպիոն տղամարդկանց հավաքականը շարունակում է անպարտելի շարքը` 4 տուրից հետո` նույնքան հաղթանակ: Այսպիսի արդյունք ունեն եւս 6 թիմեր, մասնավորապես առաջնության ֆավորիտ Ռուսաստանի առաջին ու երկրորդ թիմերը: Ընդ որում` Ռուսաստան-2-ը լրացուցիչ ցուցանիշներով այս պահին առաջին տեղում է, ու այսօր հենց նա է մեր թիմի մրցակիցը: Տեղի կունենան հետեւյալ պարտիաները` Արոնյան-Նեպոմնյաշչի, Ալեքսեեւ-Հակոբյան, Սարգսյան-Վիտյուգով, Տիմոֆեեւ-Փաշիկյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter