HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆուտզալի հավաքականը` «Եվրո-2012»-ում

Սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության վիճակահանությունը: 42 հավաքական կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար, նրանցից 11 լավագույնը և մրցաշարի կազմակերպիչ Խորվաթիան 2012 թվականին կխաղարկեն պատվավոր տիտղոսը: Մրցաշարը կանցկացվի երեք փուլով` նախնական, որակավորման և եզրափակիչ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը կսկսի պայքարը նախնական փուլից: Վիճակահանության արդյունքում մեր թիմը հանգրվանեց B խմբում, որտեղ կմրցի Հունաստանի, Լատվիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ: Մրցաշարը տեղի կունենա 2011թ. հունվարի 20-24-ը Իսլանդիայում: Որակավորման փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղ գրաված թիմը: Հաջող հանդես գալու դեպքում Հայաստանի ընտրանին կհանդիպի Իտալիայի, Սլովենիայի և Բոսնիայի թիմերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter