HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայ դեղագործները փորձում են ճանաչելի դարձնել իրենց արտադրանքը

«Առողջ ազգ, առողջ տնտեսություն» քարոզարշավի շրջանակներում Գյումրիում «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» միջոցառում շնորհանդեսին մասնակցում էին տեղի ոլորտի մոտ 100 ներկայացուցիչներ: «Սովորեք, ճանաչեք, գնեք մերը». սա կարելի էր համարել միջոցառման կարգախոսը: «Լիկվոր», «Արփիմեդ», «Էսկուլապ», «Երեւանի քիմիական դեղագործական ֆիրմա» եւ «Մեդիքալ Հորիզոն» ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց արտադրանքը, հայկական դեղարտադրության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Հայ դեղագործները չմոռացան նշել, որ հայկական արտադրանքը, շատ հաճախ չզիջելով որակով արտասահմանյան նույնատիպ դեղամիջոցներին, ունի մեկ այլ առավելություն եւս, էժան է, մատչելի բոլորի համար: Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ հայ գնորդը շարունակում է պահանջել արտասահմանյան, թանկ, սակայն արդեն իրեն հայտնի ու տարիներով փորձած դեղամիջոցը: Պարզվում է` նույն բուժաշխատողը, ով նշանակումներ է անում, տեղյակ չէ, թե հայկական որ դեղամիջոցն ինչ հիվանդության համար է նախատեսված: Մեկ այլ դեպքում պարզվել է, որ այս ոլորտի շատ մասնագետներ ընդհանրապես չգիտեն, թե արտասահմանյան տվյալ հաբերի հայկական համարժեքը գոյություն ունի, թե չէ: Եվ կա հայկականը չգնելու եւս մեկ խնդիր` հայ գնորդը չի վստահում հայրենական արտադրանքին: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցմամբ, Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը, «Ջի Էքս Պի» Գերազանցության կենտրոնի հետ համատեղ մարզերում կազմակերպվող ճանաչողական նմանատիպ արշավների միջոցով փորձում է հասանելի դարձնել հայրենական արտադրանքը նախ եւ առաջ հայ բժիշկներին եւ դեղագետներին: 2010թ-ի դրությամբ Հայաստանում գրանցված է հայրենական արտադրության 300 անուն դեղ: Հայրենական դեղարտադրության արտահանման շուկաներ են գործում Վրաստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter