HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փյունիկի» երկրորդ ոսկե հեթ-տրիկը

Երեկ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը, անցյալ տարվա չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկի» եւ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից «Բանանցի» միջեւ խաղարկվեց Տոնոյանի անունը կրող  2009 թ. Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթը: 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկը» եւ 7-րգ անգամ տիրացավ սուպերգավաթին: 2001-ից Հայաստանի առաջատարը որպես երկրի չեմպիոն մշտապես մասնակցում է սուպերգավաթի խաղարկությանը: 1997, 2001, 2003, 2004, 2006, 2007 թթ. «Փյունիկը» հաղթել էր սուպերգավաթի խաղարկությունում: Ընդ որում` սա «Փյունիկի» երկրորդ ոսկե հեթ-տրիկն է, երբ թիմը դարձել է առաջնության հաղթող, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Առաջին նման դեպքը եղել է 2004-ին: Իսկ մինչ այդ` 1998-ին, նման հաջողության էր հասել Արարատի «Ցեմենտը»: Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթը խաղարկվում է 1996-ից` երկրի չեմպիոնի եւ գավաթակրի միջեւ: Առաջին սուպերգավաթակիրը եղել է Գյումրիի «Շիրակը», այնուհետ` «Փյունիկը», «Ցեմենտը», կրկին` «Շիրակը»: 2000-ին սուպերգավաթը չի խաղարկվել: 2001-ից հետո երկրի անփափոխ չեմպիոն «Փյունիկը» սուպերգավաթը զիջել է 2002-ին` «Շիրակին», 2005-ին` «Միկային», 2008-ին` «Արարատին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter