HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է

Հենց նոր Թուրքիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում կանանց մրցապայքարը: Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրեց 4-րդ տեղը: Հռիփսիմեն, ով իր քաշով ամենաթեթևն էր մրցակիցներից, պոկում վարժությունում բարձրացրեց 123 կգ-անոց ծանրաձողը: Հրում վարժությունում Հռիփսիմեն բարձրացրեց 160 կգ և ցույց տվեց երկամարտի 283 կգ արդյունք: Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կաշիրինան, ով պոկում վարժությունում երկու անգամ սահմանեց աշխարհի ռեկորդ` բարձրացնելով 141, այնուհետև 145 կգ-անոց ծանրաձողերը: Եվս 2 երիտասարդական ռեկորդ 19-ամյա Տատյանա Կաշիրինան սահմանեց հրում վարժությունում: Արծաթե մեդալին արժանացավ Չինաստանը ներկայացնող Մենգ Սուպինգը, իսկ բրոնզե մեդալ ստացավ Կորեայի ներկայացուցիչ Մի-Ռան Յանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter