HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Պողոսյանը 11-րդն է

Հայաստանն այսօր անմասն մնաց մեդալներից Քիչ առաջ Թուրքիայում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի առաջնության 94 կգ քաշային կարգի տղամարդկանց մրցապայքարը: Հայաստանը ներկայացնող Գևորգ Պողոսյանը երկամարտի 380 կգ արդյունքով զբաղեցրեց 11-րդ տեղը` միավորներ վաստակելով իր թիմի համար: Պոկում վարժությունում Գևորգը բարձրացրեց 170 կգ-անոց ծանրաձողը և զբաղեցրեց 13-րդ տեղը: Հրում վարժությունում հայաստանցի ծանրորդը բարձրացրեց 210 կգ-անոց ծանրաձողը և զբաղեցրեց 7-րդ տեղը: Այս վարժությունում Գևորգը փորձեց բարձրացնել 220 կգ և այդպիսով հավակնել մեդալի, բայց չկարողացավ: 94 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը: Արծաթե մեդալ նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Արտյոմ Իվանովը, իսկ բրոնզե մեդալի արժանացավ Ռումինիան ներկայացնող Վալերիու Կալանչեան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter