Ապօրինի ծառահատումներ՝ «Խնձորուտ» և «Եղեգնուտ» անտառպետություններում
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել են Վանաձորի մի բնակչի «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված 220 սմ երկարության, տարբեր տրամաչափի սոճենու 18 գերաններով:
Պարզվել է, որ վարորդն առանց համապատասխան փաստաթղթերի է տեղափոխել փայտանյութը, իսկ «ԿամԱԶ»-ի ուղևորը հայտարարել է, որ փայտանյութն ինքն է ապօրինի հատել Գուգարքի անտառտնտեսության «Խնձորուտ» անտառպետության տարածքում:
Փայտանյութն առգրավված է: Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանությունը նաև հայտնում է, որ նույն օրը Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի մի բնակչի՝ իր վարած «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել առանց համապատասխան փաստաթղթերի բոխենի և հաճարենի ծառերի 1,5 խմ փայտանյութով:
«ՈւԱԶ»-ի վարորդը հայտարարել է, որ ծառերը հատել է Գուգարքի անտառտնտեսության «Եղեգնուտ» անտառպետության տարածքից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել