Դժբախտ պատահար բանակում. ժամկետային զինծառայողը մահացու վնասվածք է ստացել
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել