HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղատան վրա նռնակ են նետել. վիրավորվել է խաղատան թիկնապահը

Այսօր` ժամը 5:30-ի սահմաններում, Երևան-Հրազդան ավտոմայրուղու վրա գտնվող «Սիցիլիա» խաղատան վրա անհայտ անձը նռնակ է նետել: Դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին այնտեղ գտնվողները ասել են, որ խաղատունը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին, իսկ աշխատացնում է նրա եղբայրը` Աբոն: Խաղատնից Երևանի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Սմբատ Մարտիրոսյանը, ով խաղատանը աշխատում է որպես թիկնապահ: Սմբատ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել ձախ բազկին: Կատարվածի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter