Հայ օլիմպիական չեմպիոններն առայժմ անպարտելի են
Խանտի-Մանսիյսկի 39-րդ շախմատային օլիմպիադայում գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց թիմը 5-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեց այդ պահին առաջատար Ռուսաստան-2-ին: Մերոնց հաղթանակը ապահովեց Արման Փաշիկյանի առավելությունը Տիմոֆեեւի նկատմամբ: 5 տուրից հետո մեր թիմը վաստակել է 10 միավոր: Նույնքան միավոր ունեն Վրաստանը եւ Հունգարիան: Լրացուցիչ ցուցանիշներով առաջինը Վրաստանն է, երկրորդը` Հունգարիան, երրորդը` Հայաստանը: Իսկ անհատական պարտիաներում վրացիները վաստակել են 17,5 միավոր, մերոնք ունեն 15, իսկ հունգարները` 13,5 միավոր:
Կանանց մեր թիմը 5-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեց հույներին: Հաղթանակն ապահովեց Նելլի Աղինյանը: Փաստորեն, 5-րդ տուրում մեր 4-րդ համարները գերազանց խաղացին: Կանանց մեր թիմը այս պահին 11-րդն է:
Այսօր տղամարդկանց մրցակիցը կլինեն վրացիները, իսկ կանանցը` Ռուսաստան-2-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել