Հայաստան-Վրաստան` 2-2
Հենց նոր Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի տղամարդկանց օլիմպիադայի 6-րդ տուրի Հայաստան-Վրաստան մրցավեճը: Արոնյանն ու Հակոբյանը ոչ-ոքի խաղացին Ջոբավայի եւ Գագունաշվիլու հետ: Փաշիկյանը հաղթեց Գելաշվիլուն, բայց Սարգսյանը չկարողացավ պահել թիմային հաղթական հաշիվն ու զիջեց Պանցուլայային: Այսպիսով` 6 տուրից հետո մերոնք ու վրացիները վաստակել են 11 միավոր: 5-րդ տուրից հետո առաջատար եռյակից Հունգարիան այս պահին 1-2 հաշվով զիջում է ուկրաինացիներին:
Իսկ մեր աղջիկները առայժմ 1-1 են խաղում Ռուսաստան-2-ի հետ. Մկրտչյանը սեւերով պարտվել է, Գալոյանը` հաղթել սպիտակներով: Պայքարը շարունակում են Դանիելյանն ու Աղինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել