HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միշիկը` Միխայիլի դեմ

Մեր տեղեկություններով` արդեն բավական երկար ժամանակ Միխայիլ Բաղդասարովին նախագահական նստավայրից առաջարկում են վաճառել «Արմավիայի» բաժնետոմսերը: «Արմավիայում» այս տեղեկությունը երեկ ոչ հաստատել են, ոչ հերքել: Ըստ լուրերի` առաջարկվող գործարքի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը: Իհարկե, երբ պաշտոնապես գործարքը կայանա, «Արմավիայի» բաժնետոմսերը կգրանցվեն նրան պատկանող ընկերության կամ մերձավոր անձանցից մեկի վրա: Այս գործարքի հետ է կապվում նաեւ մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ «Զվարթնոցը» պարտքերի պատճառով մի քանի ժամ հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» ինքնաթիռները: Այսպիսով, Մինասյանը ցանկացել է Բաղդասարովին հասկացնել. եթե նա չհամաձայնի «Արմավիայի» բաժնետոմսերը վաճառել, ընկերությունն առաջիկայում կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել: Վերը բերվածի առնչությամբ «Արմավիայից» մեր թղթակցին խոստացել են պարզաբանումներ տալ այսօր` Միխայիլ Բաղդասարովի` արտերկրից Հայաստան վերադառնալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter