HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տեխնոլոգիաներ

Բանից պարզվում է` ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում նաեւ քրեական աստղագուշակ է տեղադրված, որտեղ նկարագրված է, թե որ համաստեղության տակ ծնված հանցագործներն ինչ քրեական հակումներ ունեն: «ՉԻ»- Սա, իհարկե, փայլուն, գաղափար է: Համենայն դեպս, կարելի է չկասկածել, որ ՀՀ Ազգային ժողովի եւ Կառավարության անդամներից շատերը, ծանոթանալով այս աստղագուշակին, իրենք իրենց մասին նորանոր բացահայտումներ կանեն: Մեզ, սակայն, բոլորովին այլ բան է մտահոգում: Բանն այն է, որ եթե այսպես շարունակվի, մի գեղեցիկ օր էլ ոստիկանությունը կսկսի հանցագործությունները բացահայտել բացառապես ըստ կենդանակերպի նշանի: Ասենք` մարդասպանության համար կբռնեն միայն «խեցգետիններին», բնակարանային գողության համար` «աղեղնավորներին» եւ այլն: Բա ո՞վ զահլա ունի մատնահետքեր ստուգի, հետաքննություններ անցկացնի, վկաներ հարցաքննի... Իհարկե, հանցագործությունները կարելի է բացահայտել նաեւ սուրճի բաժակ նայելով, բայց դա արդեն լրացուցիչ ծախսերի հետ է կապված, այնպես որ` ճիշտը աստղագուշակն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter