HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալածու՞մ են Ավետիս Բարդակջյանին

Երեկ «Ավետիս» հեռուստաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր. «Պարոն Բարդակջյանն ընտանիքով դիմագրավում է զանազան հալածանքների պետական մի շարք մարմինների կողմից, իսկ այս անգամ` քաղաքաշինական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվող անձանց կողմից, որի համար հրավիրված է քննարկման` պարզաբանումներ տալու նպատակով»: Հեռուստաընկերության տնօրեն Ավետիս Բարդակջյանը քաղաքում չէր, եւ մեզ չհաջողվեց նրանից իմանալ, թե ինչ հալածանքների է ենթարկվել: Մենք զանգեցինք հաղորդագրության տակ նշված համարով եւ տեղեկացանք, որ պարոն Բարդակջյանը ավտոտնակի հարթակ կառուցելու համար շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով 13 ամիս առաջ դիմել է քաղաքապետարան, եւ նրան դեռեւս թույլտվություն չեն տվել: Իր նկատմամբ ձեռնարկված «հալածանքների» մասին ավելի մանրամասն պարզաբանումներ պրն Բարդակջյանը կտա այսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter