
Ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությանը Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը մեկնել էր բարի կանխազգացումով: Նա ներքուստ համոզված էր, որ անպայման աշխարհի չեմպիոն է դառնալու: Այս մասին մինչեւ 77 կգ քաշային գյումրեցի մարզիկը հայտարարեց երեկ, «Զվարթնոց» օդանավակայանում, ուր մեր չեմպիոնին եւ նրա հերոս թիմակիցներին դիմավորելու էին եկել հազարավոր մարդիկ, եւ, իհարկե, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Հավատում էի, որ այս անգամ վերջապես չեմպիոն կդառնամ: Համոզմունքս բխում էր նրանից, որ երբեւէ այսքան լավ մարզավիճակում չէի եղել: Վերջին մոտեցումներում հնարավորություն ունեի սանձելու 205 կգ-ոց ծանրաձողը: Այդ դեպքում հաղթանակը ավելի տպավորիչ կլիներ: Բայց էլի գոհ եմ արդյունքից: Իսկ հաղթանակին հավատում էի անգամ այն պահին, երբ ասպարեզում մնացել էր միակ մրցակիցս` չինացի մարզիկը: Զգում էի, որ հաղթանակը իր ոտքով դեպի ինձ է գալիս»,- պատմեց տղամարդկանց ծանրամարտի հայ առաջին աշխարհի չեմպիոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել