HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհահռչակ դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը Երևանում է

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնելու է  «Վերադարձ» դասական երաժշտության չորրորդ  փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ  Գյումրիի և Վանաձորի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող աշխարհահռչակ մեր հայրենակիցներին, առնչվելու  դասական երաժշտության  գլուխգործոցների հետ: Սեպտեմբերի 29-ին` ժ.19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում և հոկտեմբերի 1-ին`ժ.16.00-ին, Գյումրիի արվեստի ակադեմիայում  տեղի կունենա բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր, դաշնակահար Վահագն Պապյանի մենահամերգը: փառատոնն անցկացվում է Ռիտա Սարգսյանի եւ  «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանու ներքո: Ծրագրում` Բեթհովեն-Սոնատ N8 «Պաթետիկական» Բրամս- 3 Ինտերմեցցո op.117 Բրամս-Ռապսոդիա սոլ մինոր Լիստ-«Սգո երթ» Պագանինի-Լիստ-6 Էտյուդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter