HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զեկույց` «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր ներկայացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության, կարողությունների հզորացման հնարավորությունների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստվել է Համաշխարհային բանկի «Անտառային մոնիտորինգի հզորացման դրամաշնորհ» ծրագրով ընտրված խորհրդատուի կողմից: Ներկա էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը, բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը, Համաշխարհային բանկի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:

Փաստաթղթում մատնանշվում են առկա խնդիրները եւ ներկայացվում դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ: Կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից մասնավորապես կարեւորվում են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նոր մեթոդների կիրառումը, պետական կառույցների հետ համագործակցությունը:

Փոխվարչապետը հանձնարարեց փաստաթուղթն ուղարկել շահագրգիռ բոլոր մարմիններին եւ կազմակերպություններին` առաջարկություններ եւ դիտողություններ ստանալու ակնկալիքով, որից հետո կքննարկվեն զեկույցում առաջարկվող լուծումների իրագործման հնարավորությունները: Ա. Գեւորգյանը հանձնարարեց նաեւ փաստաթուղթը թարգմանելուց հետո տեղադրել պետական մարմինների պաշտոնական կայքերում` հասարակության լայն շերտերին այն հասանելի դարձնելու եւ հասարակական քննարկումների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter