HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բերքատվությունից դժգոհ են, գնից` գոհ

Գեղարքունիքի մարզում արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Գարնանը մարզում ցանվել է 13.000 հա կարտոֆիլ: Մարզպետարանում այնքան էլ գոհ չեն այս տարվա բերքի քանակից եւ որակից: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կարտոֆիլի որակն ընկել է այս տարվա շոգ եղանակային պայմանների պատճառով: Ըստ նրա` այս ամառվա շոգն աննախադեպ էր մարզի համար, ինչն էլ վատ հետեւանքներ է ունեցել բերքատվության վրա: Նախորդ տարիներին 1 հա-ից միջինը ստացվել է 25-27 տոննա բերք, այս տարի միջին բերքատվությունը 16 տոննա է: Փոխարենը թակացել է կարտոֆիլի ինքնարժեքը: Վ. Հովհաննիսյանի ասելով` երբեւէ մարզի գյուղացիների մտքով չէր անցնի, որ հենց հողամասից 1 կգ կարտոֆիլը կվաճառեն 140 դրամով: «Այս տարի, կարծում եմ, կարտոֆիլի իրացման խնդիր չենք ունենա, որովհետեւ չլսված բան է 140 դրամով հողամասից կարտոֆիլի վաճառքը»,-ասում է վարչության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter