HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպաններն` ընդդեմ դելֆինարիայի

Կոմիտասի այգու հարեւանությամբ դելֆինարիայի կառուցումը բնապահպանների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը պատրաստվում է նամակով դիմել Երեւանի քաղաքապետարան եւ բնապահպանություն նախարարություն` պահանջելով դելֆինների Հայաստան ներկրելու թույլտվության փաստաթղթերը: Դելֆինարիա կառուցելու վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Ոչ լսում են արել, ոչ մի բանից գաղափար չունեն: Կեդանաբանության ինստիտուտը պետք է չիմանա՞ր դրա մասին: Մեր կլիմայական պայմանները թույլ  չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք»,- ասաց  Սիլվա Ադամյանը եւ հավելեց,- դա կենդանիների շահագործում է»: ՄԱԿ-ի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշեց, որ դելֆիններին պահելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1500 խմ խմելու ջուր, որը շրջանառու ջրամատակարարման միջոցով պետք է թարմացվի: Քնարիկ Հովհաննիսյանի խոսքերով` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը դելֆինարիայի կառուցման վերաբերյալ գրություն չի ստացել, ինչը ենթադրել է տալիս, որ ջուրը մատակարարելու է «Երեւան ջուր» ընկերությունը: Այսինքն` դելֆինարիան կառուցվելու է երեւանցիների խմելու ջրի հաշվին: Ըստ բնապահպանների տեղեկություների` դելֆինարիան կառուցում է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, իսկ դելֆիններին Օդեսայից Հայաստան է բերելու ուկրաինական մի ընկերություն: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter