Արթուր Սաքունցը` դիտորդական խմբի նախագահ
Այսօր տեղի ունեցան ՀՀ արդրադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նոր նախագահի ընտրությունները: Նոր նախագահ ընտրվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, քանի որ նախկին նախագահի` Արման Դանիելյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել էր: Արման Դանիելյանը դիտորդների խմբի աշխատանքներին կաջակցի որպես փորձագետ: Փոխնագահ է ընտրվել «Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Լաուրա Գասպարյանը:
Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկները։ Խմբին անդամակցում են 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խմբի աշխատանքներին աջակցում են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել