HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակներին մերժեցին

ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայցը: ՀՅԴ Արագածոտնի մարզային կառույցը Աշտարակի քաղաքապետարանին իրազեկել էր քաղաքում հանրահավաք անցկացնելու մասին եւ մերժում ստացել: Հիմք ընդուելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը` ՀՅԴ Գերագույն մարմինը վարչական դատարանում բողոքարկել էր Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 24-ի որոշումը` այն անվավեր ճանաչելու պահանջով: Պատասխանող կողմը` Աշտարակի փոխքաղաքապետ Հրաչիկ Խաչատրյանը, դատական նիստին իր «հիմնավորումներով» փաստել է իրազեկման մերժման անհիմնությունը: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայցադիմում է ներկայացրել դատարան, քաղաքապետը դիմել է մարզի ոստիկանության օգնությանը` մերժումը հիմնավորելու համար: Դատավորի հարցին, թե ինչո՞ւ եք առաջարկել հանդիպում, այլ ոչ թե հանրահավաք,  քաղաքապետի ներկայացուցիչը զավեշտ պատասխան է տվել, ասելով` «բառախաղության հետեւից չենք ընկել»: ՀՀ վարչական դատարանը` դատավոր Լարիսա Սոսյանի նախագահությամբ, կայացրած վճռով մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայցը: ՀՅԴ Գերագույն մարմինը տեղեկացնում է, որ չնայած դատարանի որոշմանը, նախապես հայտարարված միջոցառումը չի հետաձգվելու, եւ այն կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը` 17:00-ին, Աշտարակի մշակույթի տանը հարող հրապարակում: ՀՅԴ մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter