HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պարտվեց Ադրբեջանին

Հենց նոր Խանտի-Մանսիյկսում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրի Հայաստան-Ադրբեջան մրցավեճը: Արոնյանը եւ Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղացին Մամեդյարովի եւ Մամեդովի հետ, իսկ Փաշիկյանը սեւերով պարտվեց Հուսեյնովին: Վերջին պարտիայում երկարատեւ պայքարից հետո ոչ-ոքի գրանցվեց սեւերով հանդես եկող Հակոբյանի եւ Ռաջաբովի միջեւ: Անհաջող հանդես եկան նաեւ մեր աղջիկները: ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտվեց 1,5-2,5 հաշվով` հօգուտ ԱՄՆ-ի: մեր թիմից սպիտակներով պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը, մյուսները կիսեցին միավորը: 7 տուրից հետո մեր աղջիկների թիմը վաստակել է 9 միավոր: Միանձնյա առաջատարը 100-տոկոսանոց արդյունքով Ռուսաստան-1-ն է` 14 միավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter