Գումար են հավաքում
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լավ կլիներ, որ իր տեսուչներին ուղարկեր Չեխովի անվան դպրոց: Էլիտար համարվող այս դպրոցում են ուսանում բարձրաստիճան և ունևոր անձանց զավակները, այն հայտնի է ուրույն բարքերով: Մասնավորապես ամենամսյա գումարների հանգանակությունը հասնում է աստղաբաշխական թվերի:
Թերթի տեղեկություններով, տնօրեն Գայանե Սարուխանյանն օրերս մտել է դասարաններ ու հրահանգել, որ յուրաքանչյուրը 100 հազարական դրամ հավաքի` դպրոցը վերանորոգելու նպատակով:
Այս հարվածին չեն դիմացել անգամ հարուստ ընտանիքների մայրիկները ու գումարի չափից այնքան են վրդովվել, որ սպառնացել են երեխաներին այլ դպրոցներ տեղափոխել ու բողոքել:
Դժգոհ ծնողներից մեկը պատմեց, որ երբ երեխայի «գործերը» Չեխովի դպրոց է տարել, առաջին հերթին հետաքրքրվել են VIP դասարա՞ն է ուզում, թե՞ սովորական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել