HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը գտավ «բարեփոխիչներին»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվում է աշխատանքային խումբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից երեկ տեղեկացրին, որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը խնդրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանին և Հարային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանին առաջարկել իրենց կոմից ներկայացուցիչ: Կասկած չկա, որ վերը թվարկած չինովնիկների ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայի օրենքն այնպես լրամշակելու համար, որպեսզի այն լիովին ապահովի խոսքի ազատությունը հեռուստա և ռադիոեթերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter