HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ում գրպանն են գնացել միլիոնները

Թերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք, ըստ էության, հաղորդում են քրեական հանցագործության մասին: Այդ ծառայողական փաստաթղթերը վկայում են, թե ինչպես ՀՀ պատկան մարմինները կարող են մի որոշում կայացնել, իսկ օրեր անց ուղիղ հակառակ ուոշումն իրագործել: Երկուշաբթի Լոս անջելեսում Հայաստանի հյուպատոսության նախկին աշխատակից Հակոբ Հովհաննիսյանը, որը նույն քաղաքում ՀՀ նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանի և ևս 3 հայ դիվանագետների հետ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է հայ ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր վաճառելու համար, ԱՄՆ դատարանում ընդունել է իր մեղքը: ԱՄՆ պատկան մարմինները, ինչպես ժամանակին գրեց ամերիկյան մամուլը, հայտարարեցին, թե այդ անձինք հայ ներգաղթյալներին «կեղծ փաստաթղթեր տրամադրելիս կապ են ունեցել Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ»: Նույն մամուլը, հղում անելով ԱՄՆ իրավապահ մարմիններին, նշում էր նաև, որ այդ կեղծ փաստաթղթերը վաճառվել են յուրաքանչյուրը 25-30 հազար դոլարով: Թերթի ձեռքին հայտնված ծառայողական փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գոնե որոշ դեպքերում խիստ լավատեղյակ են եղել նման գործարքների մասին: Ավելին, որոշ փաստաթղթերի տակ կա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայիս խորհրդական Դավիթ Սարգսյանի ստորագրությունը, նույնիսկ ձեռագիր հրահանգը, թե ինչպես վարվել տվյալ ներգաղթյալի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter