Մ. Տեր-Գուլանյան. «Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատումը ճիշտ չէ»
Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է, որ «բոլորովին վերջերս Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատումը ճիշտ չէ»: Ախալքալաքում Հավասու արձանի բացման արարողության ժամանակ, անդրադառնալով հայոց լեզվի դասաժամերի կրճատմանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ջավախքցին շատ լավ գիտակցում է «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» խոսքերի իմաստը: «Շատ լավ կլիներ, որ Ջավախքում ամեն օր վրացերեն սովորեն, բայց ոչ հայերենի հաշվին,- նշեց Ջավախքի Գոման գյուղից սերած Մ. Տեր Գուլանյանը:
Այդուհանդերձ, Մերուժան Տեր-Գուլանյանը նաև դրական փոփոխություններ է նկատում: «Ջավախքի իրավիճակի մասին ես Հայաստանում շատ եմ բարձրաձայնել մամուլով, շատ վատ բաներ եմ գրել վրացական իշխանությունների հասցեին, սակայն վերջերս ամեն ինչ փոխվում է դեպի լավը, ամենուր շինարարություն է: Իրար հետևից եկեղեցիներ, դպրոցներ ու մշակութային հաստատություններ են վերակառուցվում, այստեղ կյանքը սկսում է եռալ: Այսպես պիտի շարունակեն իրար հետ ապրել երկու ժողովուրդներ: Ես այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում վրացական իշխանություններին»,- ասաց հրապարակախոսը:
Աղունիկ Այվազյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել