Դիակ` ձեղնահարկում
Երեկ, ժամը 21.47-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 28-րդ փողոցի թիվ 3 տան ձեղնահարկում անգիտակից վիճակում գտնվող մարդ կա, որին իջեցնելու եւ բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղում պարզվել է, որ վերոհիշյալ անձը մահացած է:
Դեպքի մասին տեղեկացվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը: Փրկարարների ուժերով ձեղնահարկից իջեցվել է 1963 թ.ծնված Վ. Ճաղարյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել