Հայկ Հարությունյանի մեքենան վթարի է ենթարկվել
Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ` Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում: Բախվել են «Միցուբիշի Պաջերո» եւ «Նիսան» մեքենաները: «Միցուբիշի Պաջերո»-ի համարանիշը 22 ՍԼ 587 է: Իսկ մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, «Նիսանի» համարները հանվել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիսանը» ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ծառայողական մեքենան է` 001 ՏՏ 03 համարանիշով:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել