HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է ՀՀ անկախության 20- ամյակի առթիվ Նիցցայում կազմակերպված միջոցառմանը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքում՝  Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ իր ելույթում Երևանի քաղաքապետն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև օրեցօր ամրապնդվող և ընդլայնվող բարեկամական և գործընկերային կապերի կարևորությունը. «Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 20–ամյակը, պետք է արձանագրենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այդ համատեքստում շատ կարևոր է համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև երկու երկրների քաղաքների միջև: Երևանի և ֆրանսիական քաղաքների, մասնավորապես Նիցցայի միջև գործակցությունն անհրաժեշտ է առավել կառուցողական մակարդակ տեղափոխել», - նշել է Կարեն Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիցցայի Հայաստանի հրապարակում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Իր ելույթում Երևանի քաղաքապետը շնորհակալություն  հայտնելով Նիցցայի քաղաքային իշխանություններին և, ի դեմս նրանց, Ֆրանսիայի կառավարությանը, հայ ժողովրդի և մասնավորապես ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար, մասնավորապես նշել է. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները մեր՝ հայերիս համար, յուրահատուկ տեղ ունեն: Չկա մի հայ, որ հարգանքով չվերաբերվի Ֆրանսիային ու ֆրանսիական ժողովրդին և երախտագիտությամբ չգնահատի փաստը, որ 2001թ.–ին ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց և դատապարտեց 1915–ի հայոց ցեղասպանությունը»:

Այցի ընթացքում քաքաղաքապետը այցելել է Նիցցայի Հայ Առաքելական Սուրբ Աստավածածին եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, Քաղաքապետը եղել է նաև տեղի հայկական վարժարանում, ուր ծանոթացել է վարժարանի պայմաններին և կրթական ծրագրերին: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter