HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն` ընդդեմ լեհերի ու հրեաների

Այսօր` շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի լեհերի հետ: 7 տուրից հետո առայժմ առաջատարը 13 թիմային միավոր վաստակած Ուկրաինայի ընտրանին է, որը 6 հաղթանակ է տարել եւ 1 ոչ-ոքի խաղացել: 12 միավոր են վաստակել Ռուսաստան-1-ը, Հունգարիան, Ադրբեջանը, որոնք լրացուցիչ ցուցանիշներով դասավորվել են նշված հերթականությամբ: 7 թիմեր վաստակել են 11-ական միավոր: Դրանց մեջ են նաեւ Հայաստանը եւ Լեհաստանը, որոնք համապատասխանաբար 9-րդ եւ 5-րդ հորիզոնականներում են: Մեր թիմը տարել է 5 հաղթանակ, 1-ական ոչ-ոքի եւ պարտություն գրանցել: Մասնակիցների մեջ իր վականիշով մեր օլիմպիական գործող չեմպիոնները 6-րդն են, իսկ Լեհաստանը` 15-րդը:  Մեր թիմը կմրցի իր անփոփոխ Արոնյան-Հակոբյան-Սարգսյան-Փաշիկյան կազմով: Հետաքրքիր են լինելու Ռուսաստան-1-Ուկրաինա, Հունգարիա-Ադրբեջան մրցավեճերը: Իսկ մեր աղջիկները 7 տուրից հետո ունեն 9 միավոր (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն) եւ 19-րդն են մրցաշարային աղյուսակում, չնայած որ վարկանիշով մասնակիցների մեջ 7-րդն են: Միանձնյա առաջատարը 14 միավորով Ռուսաստան-1-ն է, Վրաստանն ու Հնդկաստանը վաստակել են 12 միավոր: Այսօր մերոնց մրցակիցը կլինի Իսրայելը, որն 9 միավորով ընթանում է 22-րդ տեղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter