HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն` հանրապետության սննդի արդյունաբերության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը շրջել է «Գրանդ Քենդի»-ի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ընկերության սեփականատերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Գրանդ Քենդի»-ի գործունեության անցած տասը տարվա ընթացքում գրանցված հիմնական ցուցանիշները եւ ընկերության առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ  մոտ երկու հազար է, աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով, ընկերությունում ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ: Նախագահը հաջողություն է մաղթել ընկերությանը` զարգացման հետագա ծրագրերի իրագործման ընթացքում:  Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter