Կիրսան Իլյումժինովը վերընտրվեց ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում
ՖԻԴԵ-ի գործող նախագահ, Կալմիկիայի Հանրապետության ղեկավար Կիրսան Իլյումժինովը այսօր վերընտրվել է իր պաշտոնում: Իլյումժինովը ՖԻԴԵ-ի 6-րդ նախագահն է եւ պաշտոնավարում է 1995-ի նոյեմբերից: 2006-ին վերջինս մեկ անգամ արդեն վերընտրվել էր: Այս անգամ գործող նախագահի մրցակիցը աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն էր, որին պաշտպանում էին եվրոպական խոշոր երկրների ֆեդերացիաները եւ նախկին մրցակից, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Այդուհանդերձ, 95-ը 55-ի հարաբերակցությամբ հաղթեց Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից առաջադրված, Կրեմլի աջակցությունը վայելող եւ կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իլյումժինովը: Նա ՖԻԴԵ-ն կշարունակի ղեկավարել առաջիկա 4 տարիներին: Հայաստանի շախմատի ֆեդերացիան նախապես հայտարարել էր վերջինիս սատարելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել