HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումն Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում: Անվստահություն հարցը հարուցվել եւ իրականացվել է այն ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք մշտապես լռել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ: Այդ կազմակերպությունները, եւ մասնավորապես, իշխանական կոալիցիայի բացահայտ աջակցությունը վայելող «Եվրոպական շարժում» կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում իրենց դրսեւորել են եւ հայ հասարակության կողմից ճանաչված են որպես  ավազակապետական վարչակարգի ամենաջերմեռանդ սատարողներ: Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի ձեւավորումով Հայաստանի հասարակության շրջանում հույսեր արթնացան, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության նոր փուլը, որի հիմքում պետք է դրվեր Ասոցիացման պայմանագիրը, բեկում կբերի Հայաստանում այդքան պահանջված ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն սկսեցին ձգձգել պայմանագրի շուրջ բանակցությունները, այլեւ շարունակաբար ձախողեցին իրենց իսկ կողմից Եվրոպական կառույցների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը: Այսօր արդեն ՀՀ իշխանությունները բացահայտ փորձ են անում միջամտել այնպիսի մի կառույցի գործունեությանը, որը կոչված է վերահսկել պայմանագրի բանակցությունների ընթացքն ու Հայաստանի պարտավորությունների կատարումը: ՀՀ իշխանությունների հովանավորությամբ իրականացվող այս գործընթացները բացասական անդրադարձ կունենան Արեւելյան գործընկերության ծրագրի եւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter