HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չհրկիզվող պահարաններ՝ լճի հատակից


Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, այսօր մեկնել են Քանաքեռ ՀԷԿ-ի «արհեստական լճեր»: Իրավապահները լճից չհրկիզվող պահարաններ են հանել:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լճում 7 չհրկիզվող պահարան է հայտնաբերվել: Դեպքի վայրում մարդիկ խոսել են, որ դրանք գողացվել են ավազակային հարձակումների արդյունքում: Ենթադրվում է, որ պահարաններում խոշոր չափերի գումարներն են եղել, որոնք հանելուց հետո հանցագործները պահարանները նետել են լիճը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter