HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախել է ԱՄՆ

Ըստ իրազեկ աղբյուրների` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի բաժնի նախկին պետը` Վարդան Եղիազարյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Թերթի տեղեկություններով, նա ԱՄՆ է մեկնել «Գրին քարտով», որը շահել է խաղարկությամբ: ԱԱԾ կադրերի բաժնի պետն այդ գերատեսչության այն եզակի պաշտոնյաներից է, ով տիրապետում է կամ, առնվազն, իրավունք ունի ծանոթանալ այդ կառույցի կադրերի ողջ բազային` գործակալներից սկսած` վերջացրած արտերկրում եղած լրտեսներով: Այսօրվա տեխնիկական պայմաններում այդ ինֆորմացիան կարող է ամփոփվել  փոքրիկ մի չիպում: ԱՄՆ-ում ռուսական գործակալների բացահայտման վերջին սկանդալային պատմությունից հետո լուրեր տարածվեցին, որ սկզբնական ինֆորմացիայի արտահոսքը եղել է ՀՀ ԱԱԾ-ից: Դրա հիման վրա էլ բացահայտվել էր ողջ ցանցը: Արդյոք այդ արտահոսքը հենց ԱԱԾ կադրերի բաժնի պետի ԱՄՆ մեկնելու արդյունքում չի եղել` ոչ ոք չի կարող ասել: Իսկ այն, որ ԱԱԾ-ում նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը պատրաստ է «Գրին քարտով» Հայաստանից հեռանալ և բնակություն հաստատել ԱՄՆ-ում, այլ կերպ, քան խայտառակություն` հանարավոր չէ որակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter