
Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, ըստ տարբեր լուրերի, կանգնած է ունեցվածքի զգալի մասը կորցնելու վտանգի առջև։ Մոսկվայի բարձրագույն իշխանություններն այս օրերին զբաղված են Լուժկովի ունեցվածքի փաստացի հաշվառմամբ։ Մեր տեղեկություններով, ռուսական հեռուստաընկարություններից մեկը օրերս իր ներկայացուցիչներին է ուղարկել Հայաստան՝ նկարահանելու Լուժկովի ունեցվածքը։ Նույն աղբյուրների համաձայն, Լուժկովը Հայաստանում հողեր ունի Արտաշատում, Նորագյուղում, ջրավազաններ՝ Արմավիրում և այսպես շարունակ, որոնք ամբողջությամբ նկարահանվել են։
Բացի այդ, նշվում է, որ ռուսական 5 բանկերում մոտ 5 տասնյակից կազմված ընկերությունների ցուցակ է ներկայացվել, որոնց հետ առնչվող որևէ զործարք առայժմ որևէ ձևով չպետք է կայանա։ Նշվում է, որ այդ ընկերություններից շուրջ 15-ը հայկական են։ Դրանք, ըստ ամենայնի, պատկանում են Հայաստանի չինովնիկական էլիտային, որոնք Լուժկովի տանիքի ներքո Հայաստանում և նրա սահմաններից դուրս բիզնեսներ են արել։ Փաստացի վտանգված է նաև այդ ընկերությունների գործունեությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել