HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանկացում

Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է բարձրացնել հավի ձվի գինը: Ըստ նրա, այսօր թռչնաֆաբրիկայից ձվի բացթողնման միջին գինը կազմում է 36 դրամ, ինչը թեև ծածկում է արտադրական ծախսերը, սակայն հնարավորություն չի տալիս ծածկել բոլոր ծախսերը: Նրա խոսքով` ծախսերի ծածկման սահմանագիծը մեկ ձվի համար 42 դրամ է: Ձվի գնի վերանայումը Եփրեմյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ շուկայում կերի գները բարձրացել են շուրջ 50 տոկոսով: Իսկ թե երբ կվերանայվեն գները, նա դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել` պարզաբանելով, որ գների բարձրացման չափը պետք է որոշի կոլեկտիվը: Ըստ նրա, այսօր ֆաբրիկայում քննարկվելու է գների բարձրացման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter