Շախմատային բախում` Հայաստան-Ռուսաստան
Այսօր Խանտի-Մանսիյսկում տեղի կունենա շախմատի 39-րդ օլիմպիադայի 9-րդ տուրը: Տղամարդկանց գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը կխաղանա Ռուսաստան-1-ի հետ: Կմրցեն հետեւյալ զույգերը` Արոնյան-Կրամնիկ, Գրիշչուկ-Հակոբյան, Սարգսյան-Սվիդլեր, Կարյակին-Փաշիկյան: Երկու թիմերին էլ ծանր հանդիպում է սպասվում: Միանձնյա առաջատար Ուկրաինան կմրցի Ադրբեջանի հետ, տեղի կունենան նաեւ Վրաստան-Ֆրանսիա, Իսրայել-Հունգարիա հանդիպումները:
Այս պահին 14 միավորով առաջին տեղում Ուկրաինան է, 6 թիմ վաստակել է 13-ական միավոր: Վերջիններս լրացուցիչ ցուցանիշներով դասավորվել են հետեւյալ կերպ. Ռուսաստան-1, Վրաստան, Ադրբեջան, Հունգարիա, Հայաստան, Ֆրանսիա:
Կանանց մեր թիմը, որը 11 թիմային միավորով ընթանում է 12-րդ տեղում (առաջատարը Ռուսաստան-1-ն է` 16 միավոր), այսօր կմրցի Սլովակիայի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել