Հայկականը` «Ոսկե ծիրան», թուրքականը` «Բյուրեղապակե ծիրան»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան»-ի հետեւողական քայլերի եւ Թուրքիայի Մալաթիայի միջազգային փառատոնի տնօրինության հետ նամակագրական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել փոխել թուրքական նորաստեղծ փառատոնի մրցանակի անունը` այն անվանելով «Բյուրեղապակե ծիրան»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մամուլում տարածած հայտարարությամբ հաստատել էր այն լուրերը, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում հիմնադրված նոր կինոփառատոնի ղեկավարները որոշել էին իրենց հանձնելիք մրցանակն անվանել «Ոսկե ծիրան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել