HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստամարաթոնը` նոյեմբերի 25-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ այս տարի հեռուստամարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 25-ին` ամերիկացիների սիրելի տոնի` Գոհաբանության օրը: Այդ օրը հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ողջ աշխարհում ավելի քան 50 միլիոն ընտանիք: Հավաքված հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը, միաժամանակ կշարունակվեն նաեւ Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրերը: Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի չորս հեռուստաալիքով.   Հեռուստադիտողները  մարաթոնին կկարողանան հետեւել Հ1, Արմենիա, Շանթ, եւ այս տարի առաջին անգամ, Երկիր Մեդիա ալիքների ուղիղ եթերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2010 թվականի հեռուստամարաթոնի հովանավորությունը եւ այս տարվա դրամահավաքի կազմակերպման եւ իրականացման համար նախատեսում է հատկացնել 136 միլիոն ՀՀ դրամ: Արդեն հինգերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորում է հեռուստամարաթոնը, այս ժամանակահատվածում հատկացնելով ավելի քան 2.1  միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (717,240.800 դրամ)` ներառյալ հեռուստամարաթոն- 2010-ի համար հատկացված գումարը: Հեռուստամարաթոն 2010-ի հովանավորներն են` գլխավոր հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ, հովանավորներ` Ամերիաբանկ, Արդշինինվեստբանկ, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ, Արցախբանկ, ինչպես նաեւ Հայփոստ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter