HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քանի հարց Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին

Ասյօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մի քանի գրավոր հարց է հղել Երևանի Խաչատուր աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակը. «2010թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը 2009թ. հոկտեմբերի  7-ի N59 Հանձնարարականի հիման վրա «Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական  համալսարան» ՊՈԱԿ-ում ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով իրականացրել Է ուսումնասիրություն:  Նախկին ռեկտորի անունով տեսչությունը ներկայացրել է 18 կետից բաղկացած հանձնարարական, որում  ներկայացված են գործատուի կողմից  ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտման դեպքերը: Թվանշված 18 դեպքերից 11-րդի համաձայն` կազմակերպության  աշխատողներին  ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը չի վճարվել օրենսդրությամբ սահմանված ժամկետում եւ 2007-2009թթ. չի հաշվարկվել ու չի վճարվել 55.535.712 ՀՀ դրամ, այսինքն, որպես կազմակերպության աշխատող, ոտնահարվել է նաեւ Ձեր իրավունքը, Ձեր արժանապատվությունը: •    Լինելով վերոնշյալ բուհի վաղեմի աշխատող, գիտությունների դոկտոր, ֆակուլտետի դեկան` պաշտպանե՞լ եք արդյոք Ձեր իրավունքը, Ձեր ֆակուլտետի աշխատակիցների իրավունքները` պահանջելով չվճարված գումարները, ի՞նչ արդյունքի եք հասել, 2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագիրը կարեւորում է պետականության կայացման եւ քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացում  ակտիվ քաղաքացու ձեւավորումը, որն ազգային արժեքների կրողն է: •    Որպես Մանկավարժական  համալսարանի ռեկտորի թեկնածուի եւ որպես քաղաքացու` Ձեր օրինակը բավարա՞ր է արդյոք կրթելու ապագա մանկավարժներին` որպես ակտիվ, արժանապատիվ  քաղաքացիների: 2011-2015թթ. Կրթության  զարգացման պետական ծրագրի 27-րդ կետում ամրագրված է, որ ցածր է կրթության որակը մանկավարժական բուհերում, նախատեսվում է վերանայել մանկավարժական մասնագիտություններով բուհերի մասնագիտական ծրագրերն ու ուսումնական պլանները` համապատասխանեցնելով հանրակրթության ոլորտում ընթացող  բովանդակային բարեփոխումներին: •    Որքանո՞վ եք պատրաստ իրականացնելու այդ անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի Մանկավարժական համալսարանին չսպառնա փակման վտանգը: Աշխատանքի պետական տեսչության հայտնաբերած իրավախախտումները պահանջում են արմատական մոտեցումներ եւ միջոցառումներ` դրանք շտկելու համար: •    Պատրա՞ստ եք արդյոք ստանձնելու բուհում աշխատանքային հարաբերությունները օրենսդրական դաշտ բերելու, կաշառակերության  երեւույթները վերացնելու պատասխանատվությունը: Վերոնշյալ հարցերի  պատասխաններն ակնկալում եմ ոչ  միայն ես, այլեւ հասարակության որոշ շահագրգիռ հատված, նաեւ Մանկավարժական համալսարանի խորհրդի  անդամները, որոնք այս հարցերը պետք է բարձրացնեն ռեկտորի յուրաքանչյուր թեկնածուի ընտրության ժամանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter