HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ստորագրել է երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան

Սեպտեմբերի 29-ին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան: Կոնվենցիան, որը բացվել է ստորագրման համար 2007թ. հոկտեմբերի 25-ին եւ ուժի մեջ է մտել 2010 թ. հուլիսի 7-ին, հանդիսանում է երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարում ԵԽ կարեւոր իրավական գործիքներից մեկը: Հայաստանը 8-րդ երկիրն է, որ ստորագրել է այս կոնվենցիան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, նոյեմբերի 29-ին Հռոմում կմեկնարկի «Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքար» ԵԽ քարոզարշավը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter