HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը գործնականում կորցրեց չեմպիոնի կոչումը

Խանտի-Մանսիյսկում քիչ առաջ ավարտվեց շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրի Հայաստան-Ռուսաստան մրցավեճը: Արոնյանը, Հակոբյանը եւ Փաշիկյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Սարգսյանը պարտվեց Սվիդլերին: Հայաստան-Ռուսաստան` 1,5-2,5: Այս պարտությունը մեծապես բարդացրեց հայ օլիմպիական չեմպիոնների գործերը, քանի որ այս տուրից հետո Ռուսաստանը մերոնցից առաջ կպոկվի 2 միավորով` ունենալով 15 միավոր: Ուկրաինան առայժմ ունի 14 միավոր, սակայն այս պահին 1,5-0,5 հաշվով հաղթում է Ադրբեջանին: Հաջողության դեպքում ուկրաինացիները 1 միավորով կշրջանցեն ռուսներին ու հերթական քայլը կկատարեն դեպի շախմատային Օլիմպոսի գագաթը, ընդ որում` պատմության մեջ երկրորդ անգամ: Առաջին անգամ ուկրաինացիները չեմպիոն են դարձել 2004-ին, իսպանական Կալվիայում: Ըստ էության, այսպիսով մեր թիմին մնում է պայքարել մյուս մեդալների համար, քանի որ առաջատարները դժվար թե մնացած 2 տուրում զիջեն դիրքերը: Սակայն նույնիսկ արծաթ կամ բրոնզ նվաճելը հայ շախմատիստների համար անչափ դժվար կլինի, քանի որ ֆրանսիացիներն արդեն հաղթել են վրացիներին` 2,5-1,5, ու նույնպես 2 միավորով պոկվել մերոնցից: Առաջատարներից Հունգարիան առայժմ 1,5-1,5 է խաղում Իսրայելի հետ: Իսկ մեր աղջիկներն այս պահին 0,5-1,5 հաշվով պարտվում են սլովակներին: Գալոյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել, իսկ Դանիելյանը` պարտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter