HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը հաղթահարել է ճգաժամը. արձանագրել է կառավարությունը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին։ Գործադիրն արձանագրել է, որ ս.թ. օգոստոս ամսից դանդաղել է տնտեսական անկման տեմպը, Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը, ինչը թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին։ Օրենքի նախագծով 2011թ. ՀՀ պետական բյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998.6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148.6 մլրդ դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։ Քննարկման արդյունքներն ամփոփվել են ՀՀ նախագահի մոտ։ Նախագահի առաջարկությամբ 10.0 մլրդ դրամով ավելացվել է բյուջեի նախագծի ծախսային մասը։ Այժմ ամեն բան կախված է ընթացիկ տարվա ամփոփումից։ Գործադիրի ղեկավարի կարծիքով` հաջորդ տարին լարված աշխատանքի ժամանակաշրջան է լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter