Հայաստան-Սլովակիա` 2,5-1,5
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը այսօր 2,5-1,5 հաշվով հաղթեց սլովակներին: Հաղթանակը մեր թիմի համար վերջինը ավարտված պարտիայում ապահովեց սօպիտակներով խաղացող Լիլիթ Մկրտչյանը, մինչ այդ Դանիելյանը սեւերով պարտվել էր, Գալոյանը ոչ-ոքի խաղացել, իսկ Աղինյանը հաղթել էր սպիտակներով: Այսպիսով` 9 տուրից հետո մեր թիմը 13 միավոր է վաստակել, սակայն բավական հետ է մնում միանձնյա առաջատար Ռուսաստան-1-ից, որը 8 տուրից հետո ունի 16 միավոր, իսկ այս պահին 1,5-1,5 է խաղում 2-րդ տեղում ընթացող Սերբիայի հետ:
Օլիմպիադայի ավարտին մնացել է ընդամենը 2 տուր: Նախավերջին տուրը կկայանա վաղը, իսկ վերջինը` կիրակի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել