HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Կոստանյանի հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 3-ին

Այսօր հանկարծամահ եղած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ամալյա Կոստանյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 2-ին ժամը 18.00-ից, ք. Երևան, Ազատության 8, բն.13 հասցեում: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 3-ին, ժամը` 14.00-ին, նույն հասցեից:   Ա. Կոստանյանը ծնվել է 1960թ. մարտի 10-ին, Երևանում: 1981թ. ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, 1990թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: 2000թ. միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանում:  2000թ. համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հոկտեմբերին դարձել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter