
Աշտարակում կազմակերպված հանրահավաքում ՀՅԴ ղեկավարները հայտարարել են, որ պահանջում են Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետի հրաժարականը եւ անպայման հասնելու են նրա պաշտոնանկությանը:
«ՉԻ» - Փաստորեն, արտգործնախարարի հրաժարականի պահանջից հետո սա «ամբողջական իշխանափոխությանն» ուղղված երկրորդ լուրջ քայլն է: Թե ինչ կստացվի դրանից, դժվար է ասել, բայց տարօրինակն այն է, որ ՀՅԴ-ն պնդում է, թե անպայման հասնելու է մարզպետի պաշտոնանկությանը:
Ինչո՞ւ է տարօրինակ: Որովհետեւ դրան հասնելու երկու ձեւ կա. կամ ՀՅԴ-ն ամբողջական իշխանափոխություն է իրականացնում եւ փոխում մարզպետին, կամ նախընտրական շրջանում «բազարների մեջ է մտնում» Սերժ Սարգսյանի հետ եւ որպես ծառայությունների դիմաց փոխհատուցում` ի թիվս այլ բաների պահանջում նաեւ իրենց նեղացրած մարզպետի պաշտոնանկությունը:
Թե այս երկու տարբերակներից որն է ավելի հավանական, եզրակացրեք ինքներդ: Ամեն դեպքում, Արագածոտնի մարզպետը պիտի զգույշ լինի: ՀՅԴ-ն այն ընդդիմությունը չէ, որին նեղացնելը դուր կգա իշխանություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել