HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտուշ Հակոբյանն ի՞նչ կապ ունի ավազակների ու լավաշի արտադրամասի սեփականատերերի հետ

Այսօր slaq.am կայքը գրել է, որ «Գառնու Սուրիկի լավաշ» հացի արտադրական ձեռնարկության սեփականատերերից մեկի որդին կասկածվում է օրերս Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակային խմբի հետ կապ ունենալու մեջ: Մամուլում կասկածվողի անունը նշվեց Հայկ Հակոբյան:

Երբ զանգահարեցինք արտադրամաս, երկու կին աշխատակիցները՝ մենեջերն ու հաշվապահը, կոպիտ տոնով պատասխանեցին, թե Հայկ Հակոբյան անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չի աշխատում, և նա սեփականատերերի հետ կապ չունի, իսկ լրագրողներին սպառնացին, թե պատասխան են տալու դրա համար:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կասկածվողի անունը ոչ թե Հայկ է, այլ Արտուշ Ռուբիկի Հակոբյան: Նրա նկատմամբ սեպտեմբերի 24-ին կիրառվել է երկամսյա կալանք:

Երբ երկրորդ անգամ զանգահարեցինք ընկերության հեռախոսահամարներից մեկով, որը բջջային հեռախոսահամար է, որպեսզի ճշտենք՝ արդյոք Արտուշ Հակոբյանը կապ ունի՞ ընկերության սեփականատերերի հետ, դարձյալ արտադրամասի հաշվապահը պատասխանեց հեռախոսազանգին: Վերջինս նույն հեգնական տոնով ասաց, որ ««Սուրիկի լավաշի» հետ, որպես սեփականատեր, ոչ մի կապ չունի: Ինչի՞ եք այդ ամբողջն ինձ հարցնում, դուք կարող եք դա ճշտել, կապ չունի նա ընդհանրապես»:

Առավոտից այդպես էլ չենք կարողանում «համոզել» ընկերության երկու կին աշխատակցուհիներին, որ նրանք հեռախոսով միացնեն սեփականատերերի հետ, կամ ասեն վերջիններիս հեռախոսահամարները, որպեսզի ճշտենք լուրի հավաստիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter