HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նյութեր եւ պրոցեսներ

Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովի թեման Հոկտեմբերի 4-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կմեկնարկի Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը՝ «Նոր նյութեր և պրոցեսներ» անվանումով: Կքննարկվեն հանրապետության հանքային հումքի, ինչպես նաև բնական ածխաջրածնային և նավթանյութերի հումքի հիման վրա նոր նյութերի և միացությունների ստեղծման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները: Կքննարկվեն արդյունաբերական նշանակության միացությունների ու նյութերի ստացման և արտադրական պրոցեսների արդյունավետ իրականացման նոր մոտեցումներ: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության քիմիական պրոֆիլի բոլոր գիտական, ուսումնական և արտադրական կազմակերպությունները՝ «Նաիրիտ գործարան» գիտահետազոտական կենտրոնը, նախկին «Պոլիմեր» ՀԳՀԻ պոլիմերային նյութերի ինստիտուտը, «Պլաստպոլիմեր» գիտաարտադրական միավորումը, Վանաձորի քիմիական կոմբինատը, Վանաձորի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Արարատի ցեմենտի գործարանը և այլ կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի, Ռուսատանի և Բելառուսի գիտնականները: Ինչպես հայտնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Գորիս քաղաքում հոկտեմբերի 7-ին կանցկացվի արտագնա նիստ: Գիտաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter