HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանաչ Ավտոբուսը»` Վանաձորում

Վաղը Վանաձորի կենտրոնական հրապարակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես կգա հետաքրքիր նախաձեռնությամբ: Հրապարակում կկայանի «Կանաչ Ավտոբուսը», որը յուրահատուկ, երեխաների կողմից նկարազարդված,  էկոլոգիական գրականությամբ և ֆիլմերով զինված ավտոբուս է: Այն ամբողջ ամառ շրջել է Հայաստանի տարբեր մարզերում և տեղի բնակչությանն ու մասնավորապես երեխաներին «տվել» բնապահպանական գիտելիքներ: Վանաձորի հրապարակում երեխաները նկարակալների վրա կնկարեն առաջիկա Համահայկական նկարչական օրվա շրջանակներում հայտարարված մրցույթի թեմաներով`
  • Իմ երազած  Կենդանաբանական այգին
  • Իմ Հայրենի բնությունը
  • SOS
Ինչպես հայտնում են հիմնադրամից, Վանաձորի երեխաների նկարները կմասնակցեն մրցույթին և կտեղադրվեն Նկարչական օրվա կայքէջում: Զուգահեռ Վանաձոր քաղաքում մեկ այլ միջոցառում տեղի կունենա. թիվ 10 դպրոցի աշակերտներն իրենց ուժերով հավաքած թղթե թափոնն ու պլաստիկե շշերը կհանձնեն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին` հետագայում վերամշակված թուղթ ստանալու և իրենց քաղաքի կանաչապատման ծրագիրն մասնակցելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter